Ախալքալաք քաղաքում փոսային նորոգման աշխատանքների համար էլեկտրոնային մրցույթն արդեն կայացել է: Այն հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը՝ 1 350 000.00 լարիով։
«Մրցույթը կայացել է։ Հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը։ Եթե խնդիրներ չառաջանան մրցույթի հետ կապված, ապա պայմանագիր կկնքենք։ Մինչև մայիս ամսվա սկիզբ բոլոր թղթերը պատրաստ կլինեն և աշխատաքնները կսկսվեն», — ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների պատասխանատու Արա Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը փոսային նորոգման համար այս տարի արդեն երրորդ անգամ է էլեկտրոնային մրցույթ հայտարարում:
Ձյունը հալվելուն պես Ախալքալաքում ավելի տեսանելի ու վտանգավոր են դառնում ճանապարհափոսերը, որը բարդացնում է երթևեկությունը վարորդների համար: Վարարոդներն անընդհատ բողոքում, որ գոնե մեծ ու խորը փոսերը գոնե փակեն, մինչև նորոգումը կսկսեն։
Jnews-ը ներկայացնում է մի քանի լուսանկար, որոնք արվել են քաղաքի Նալբանդյան, Ազատություն և Ռուսթավելի փողոցներում։