նորություններ 5 Ապրիլի, 2025 • Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաները շնորհավորել են իրենց տատիկներին

Ապրիլի 5-ին, Ախալքալաքի Հայկական երիտասարդական մշակութային և կրթական կենտրոնում տատիկներին շնորհավորել են Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում աշակերտների տատիկների համար տոնական միջոցառում էր պատրաստվել։

Jnews photo - 1
Jnews photo - 1

«Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մենք այսօր մեր երկու պարային համույթների երեխաների տատիկներին հրավիրել ենք կենտրոն։ Այսօրվա տոնական միջոցառումը մենք նվիրել ենք տատիկներին։ Նրանք, հարգելով մեր հրավերը, եկել են դիտելու իրենց թոռների ելույթը և լսելու իրենց ուղղված շնորհավորանքներն ու ջերմ խոսքերը։ Փոքրիկ շրջայց ենք պատրաստել կենտրոնում, որպեսզի նրանք ծանոթանան կենտրոնի գործունեությանը, թե ուր են հաճախում իրենց թոռները, ցույց տալու, թե ինչով են զբաղվում և որտեղ։ Նաև մեր ձեռագործության և դիզայնի շրջանակ հաճախող երեխաները պատրաստել էին իրենց ձեռքով սարքած նվերներ»,- ասաց Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը։
Jnews photo - 1
Дизайн без названия - 1
Дизайн без названия - 1
Ախալքալաքի հայկական երիտասարդական մշակութային և կրթական կենտրոնի սաների 12 տատիկներ եկել էին ունկնդրելու ելույթները և շնորհավորանքները։ Նրանց նվիրվեցին երգեր, բանաստեղծություններ, հայկական ու վրացական ազգային պարեր, տղաները դհոլ նվագեցին և այլն։ Վերջում թոռները իրենց տատիկներին նվիրեցին կենտրոնի կողմից պատրաստված ծաղիկները։
Jnews photo - 1
Ապրիլի 7-ը Հայաստանում և աշխարհի բոլոր հայկական համայնքներում նշվում է Մայրության և գեղեցկության օրը։ Այս տոնի ակունքները վերաբերում են ընդհանուր քրիստոնեական ավանդույթներին և աստվածաշնչյան Ավետարանի ավանդույթներին:
Дизайн без названия - 1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝