նորություններ 8 Ապրիլի, 2025 • Վարուցան․ Ինչքա՞ն պետք է վճարի գյուղացին հողը մշակելու համար

Ախալքալաքի շրջանի որոշ գյուղերում արդեն սկսել են մշակել հող, իսկ որոշներում դեռ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Հողագործության սկիզբը գյուղացիները հիմնականում դնում են գարի ցանելով, այնուհետև ցանում են գարնանացան ցորենը, վարսակը և մի փոքր ավելի ուշ բանջարեղենները՝ կարտոֆիլը, գազարը, բազուկը, կաղամբը և այլն։ Այդ աշխատանքները կատարում են ինչպես գյուղատնտեսական տեխնիկաների միջոցով, այնպես էլ ձեռքով։

Հողագործությունը տարեցտարի հեշտանում է տարատեսակ գյուղատնտեսական տեխնիկաների շնորհիվ, բայց նաև ավելանում է գյուղացու «ծախսերը»։ Հողը տեխնիկայով մշակելու համար գյուղացին պետք է վճարի։

Հետաքրքական է, որ Ախալքալաքի շրջանի գյուղերում տարբեր գին են վճարում հողը մշակելու համար։ Jnews-ը շրջանի 5 գյուղի օրինակով ներակայացնում է, թե ո՞ր գյուղում ինչքան են վճարում 0,01 հա հողը վարելու համար։

Սուլդա գյուղում 0,01 հա գարի, ցորեն և վարսակ ցանելու համար պետք է վճարեն 1 լարի, իսկ 0,01 հա կարտոֆիլ ցանելու համար՝ 2 լարի։

Խանդո գյուղում 0,01 հա գարի, ցորեն և վարսակը ցանելու համար պետք է վճարեն 0,5 լարի և 250 միլիլիտր վառելանյութ, իսկ  0,01 հա կարտոֆիլ ցանելու համար պետք է վճարեն 1,50 լարի և 300 միլիլիտր վառելանյութ։

Վարևան գյուղում 0,01 հա գարի, ցորեն և վարսակ ցանելու համար պետք է վճարեն 0,8 լարի և  400 միլիլիտր վառելանյութ, իսկ 0,01 կարտոֆիլը ցանելու համար՝ 1 լարի և 300 միլիլիտր վառլանյութ։

Բուղաշեն գյուղում  0,01 հա գարի, ցորեն և վարսակ ցանելու համար պետք է վճարեն 3 լարի, իսկ  0,01 հա կարտոֆիլ ցանելու համար պետք է վճարեն 4,50 լարի։

Ազավրեթ գյուղում 0,01 հա գարի, ցորեն և վարսակ ցանելու համար պետք է վճարեն 2,50 լարի, իսկ 0,01 կարտոֆիլ ցանելու համար 4,50 լարի։

Խանդո գյուղից երիտասարդ հողագործ Արսեն Թորոսյանն ասում է․

«Որպեսզի ստանանք առատ բերք, հողը մշակելիս մենք օգտագործում ենք նաև ազոտական պարարտանյութեր։ Տարեցտարի փոխվում է պարարտանյութի գինը,  հիմնականում թանկանում է։ Անցած տարի ապրիլին մեկ պարկ ազոտական պարարտանյութը գնել էինք 83 լարիով։ Այս տարի դեռ չեմ գնել, բայց ասում են 85 լարի է»։

Գնաճ է նկատվում նաևվառելանյութի դեպքում։

«Ինչ վերաբերվում է վառելանյութին, անցած տարի գնել էինք 2,80 լարիվ, բայց այս տարի 2,90 լարի է», — ավելացրեց Արսենը։

Այս շրջանում հաճախ է լինում գնային փոփոխություններ, որոնք մշտապես անհանգստացնում են գյուղացիներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝