նորություններ 13 Ապրիլի, 2025 • Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհն աղբով է պատված

Ձյունը հալվելուն պես Ախալքալաք-Կարծախ  միջպետական ավտոճանապարհի  երզերին երևում է  աղբը։ Ախալքալաք-Կարծախ տարանցիկ ճանապարհով երթևեկող բեռնատարների վարորդները աղբը թափում են մեքենայից դուրս, ուր պատահի, որևէ վերահսկողություն չկա։

1000027873

Ախալքալաք-Կարծախ մայրուղով երթևեկելիս տպավորություն է, որ տարիներով աղբահանություն չի իրականացվել՝ ամենուր ապակե ու պլաստմասե շշեր են, ուտելիքի մնացորդներ, պոլիէթիլենային տոպրակներ։ Ամենից շատ աղբով է պատված, Վաչիան գյուղի վերջնամասից մինչև Սուլդա գյուղի սկզբնամասը։

«Քամին արագորեն տարածում է աղբը: Ամենից շատ աղբը երևում է գարնան ամիսներին։ Եթե ճանապարհին աղբամաններ տեղադրեն, իմ կարծիքով, վարորդները չեն կեղտոտի տարածքը», – ասում է Սուլդա  գյուղի բնակիչ Արմեն Կարոյանը։

1000027858

Նա նաև հավելում է, որ աղբից բացի՝ իրավիճակը բարդ է նաև երթևեկության տեսանկյունից:

«Բացի աղբից, Ախալքալաք-Կարծախ ճանապարհը քարուքանդ վիճակում է գտնվում։ Հազար ու մի վարակ, հիվանդություն կարող է տարածվել, վիճակը գնալով վատանում է: Մի քանի տարի առաջ աղբահանության աշխատանքներ արեցին, բայց ինչպես տեսնում եք, նույն իրավիճակն է այսօր, միակ ելքը աղբամաններ տեղադրելն է», – ասում է Սուլդա գյուղի բնակիչ Գերասիմ Վարդիկյանը:

1000027852

Jnews-ը կապ հաստատեց  ճանապարհային վարչության  հետ, քանի որ տվյալ ճանապարհը գտնվում է Ճանապարհային վարչության վերահսկողության ներքո, որտեղից մեզ պատասխանեցին․

«Մենք վերահսկող մարդիկ ունենք, ովքեր պետք է հետևեն իրավիճակին և գնահատեն, որից հետո պարզ կլինի, թե ով պետք է մաքրի այդ տարածքը։ Մենք համապատասխան մարդկանց տեղյակ կպահենք»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝