Ոսկու գինը շարունակում է աճել։ Միջազգային բորսաներում Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին թանկարժեք մետաղի գինը հերթական ռեկորդն է սահմանել՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 3 118 դոլար։

Ըստ Gold Price-ի, ոսկու գինը վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է 7,24%-ով։ Ընդ որում, վերջին մեկ տարվա ընթացքում գինը աճել է գրեթե 38%-ով։

Ըստ Investing-ի տվյալների՝ ոսկու գնի բարձրացման որոշիչ գործոններից է առևտրային պատերազմին զուգահեռ ստեղծված «մտահոգությունը», որը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերի հետ։