2025 թվականին նախատեսվում է 23 ավտոմայրուղու վերականգնում և կառուցում ամբողջ Վրաստանում։ Այս մասին ասվում է BusinessPressNews-ի հարցին ի պատասխան Ճանապարհային վարչության տրամադրած տեղեկատվության մեջ։

Նախատեսված աշխատանքների ծրագրերի ցանկը ներառում է տեղական, պետական ​​և միջազգային նշանակության ճանապարհների կառուցում/վերականգնում երկրի ամբողջ տարածքում:

Վերականգնվող ճանապարհներից, որոնց ցանկը ներկայացնում է bpn.ge-ն, Ջավախքում կա 3 աշխատանք՝ Ախալքալաք-Կարծախ ճանապարհի երկու հատված, ինչպես նաև Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 90 (կմ 89+649) հատվածում գտնվող կամրջի վերականգնում։

Jnews-ն ավելի վաղ գրել էր Ախալքալաք-Կարծախ ճանապարհի երկու հատվածների վերականգնման մասին, նյութը կարող եք կարդալ հղումով՝