2024 թվականին Վրաստանում գրանցվել է 21 653 ամուսնություն, այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Այս ցուցանիշը 2,8%-ով պակաս է 2023 թվականին գրանցված ամուսնությունների թվից, երբ մեր պետությունում ամուսնացել է 22 275 զույգ։

Վրաստանում առաջին ամուսնության միջին տարիքը կանանց համար 29,9 տարեկանն է, իսկ տղամարդկանց համար՝ 32,2 տարեկանը: 2023 թվականին այն եղել է համապատասխանաբար՝ 29,7 տարի և 32,1 տարի։

2024 թվականին ամուսնալուծվել է 13 520 զույգ, ինչը 1,1%-ով պակաս է 2023 թվականի ամուսնալուծությունների թվից։