
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ինչպես նաև Նորարարությունների ու տեխնոլոգիաների գործակալության հետ համագործակցությամբ, Google Street View-ն Վրաստանում պաշտոնապես սկսում է իր գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Նրանց տվյալներով՝ նախագծի շրջանակներում Google-ի հատուկ նկարահանող խմբերը 2025 թվականի մարտից սկսած՝ հաջորդ 12 ամիսների ընթացքում, Վրաստանի 24 քաղաքներում կարձանագրեն 360-աստիճանանոց պանորամային պատկերներ։
«Նախատեսվում է 15 000 կիլոմետր տարածք ընդգրկել, այդ թվում՝ Թբիլիսի, Բաթումի, Քութաիսի, Ռուսթավի, Ախալցիխե, Մցխեթա, Թելավի, Զուգդիդի, Գորի, Օզուրգեթի, Մեստիա և այլ քաղաքներ՝ հիմնական շեշտադրությամբ ավտոճանապարհների և մայրուղիների վրա։
Վրաստանի քաղաքների 360-աստիճան պանորամային պատկերների հրապարակումը կմեկնարկի 2026 թվականին, ինչը կբարելավի նավիգացիան և կնպաստի տուրիզմի զարգացմանը. այցելուները կկարողանան նախապես ուսումնասիրել Վրաստանը և ավելի լավ պլանավորել իրենց ուղևորությունը։
Street View-ի պատկերները ընդգրկում են միայն հանրային տարածքները, ինչպես նաև մասնավոր տարածքներ, որոնց լուսանկարելու թույլտվությունը ստացվել է։ Բացի այդ, Google-ը տրամադրում է օգտագործման հարմար գործիքներ՝ թույլ տալու մարդկանց պահանջել իրենց տան, մեքենայի կամ իրենց պատկերի ծածկում, ինչպես նաև նշել ոչ համապատասխան/ոչ պատշաճ պատկերներ՝ դիտարկման և հեռացման նպատակով», – նշված է հաղորդագրությունում։