Ոստիկանությունը Կախեթիում երեք մարդու է ձերբակալել մարիխուանա աճեցնելու համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Մեղադրյալների տարիքը 39, 42 և 61 տարեկան է, նրանցից մեկը նախկինում դատապարտված է եղել։
Մարիխուանան աճեցվում էր հատուկ կառուցված ջերմոցներում։ Ոստիկաններն արմատախիլ են արել ամբողջ կանեփը և այն առգրավել որպես ապացույց։ Մեղադրյալների տներից հայտնաբերվել է նաև չորացրած մարիխուանա։
Ձերբակալվածները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պարունակող բույսն ապօրինի աճեցնելու, ինչպես նաև թմրամիջոց մարիխուանա ձեռք բերելու և առանձնապես խոշոր չափերով պահելու մեջ։
Հանցագործության հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 265-րդ և 273-րդ հոդվածներով։ Այս հանցագործությունները պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով։