Չնայած անցյալ տարվա կանխատեսումներին, որ լարին կթուլանա քաղաքական ճգնաժամի և Վրաստանի ու Արևմուտքի հարաբերությունների վատթարացման պատճառով, լարին ուժեղանում է դոլարի, եվրոյի և այլ արժույթների նկատմամբ, մինչդեռ ռուբլին թանկանում է լարիի համեմատ: Jnews-ը տնտեսական հարցերով փորձագետ Վախթանգ Մգելաձեի հետ քննարկել է լարիի և ռուբլու ուժեղացման պատճառները:
– Ինչու է լարին ամրապնդվում, եթե ֆինանսական հոսքերը երկրում նվազել են:
– Լարին ամրապնդվում է, քանի որ երկրում ստեղծվել է լարիի զանգվածի դեֆիցիտ: Կենտրոնական բանկը կոմերցիոն բանկերին վարկավորում է վերաֆինանսավորման տոկոսադրույքով և ստանում է էժան լարի: Այնուհետև այդ լարին դուրս է բերվում շրջանառությունից, ինչի հետևանքով պահանջարկն աճում է, իսկ փոխարժեքը՝ ամրապնդվում: Բացի այդ, բանկերը ևս մտահոգված են, որ լարին կարող է արժեզրկվել, ինչը կարող է խնդիրներ ստեղծել վարկերի համար: Այդ պատճառով նրանք դադարեցրել են վարկավորումը, հատկապես՝ զբոսաշրջային և անշարժ գույքի ոլորտներում: Արդյունքում՝ շրջանառվող դրամական զանգվածը նվազել է, ինչը նպաստել է լարիի կայունացմանը, չնայած արտարժութային հոսքերի նվազմանը:
– Ինչպիսի զբոսաշրջային սեզոն է սպասվում այս տարի:
– Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ սեզոնը հաջող կլինի: Ավիաընկերությունները նվազեցնում են տոմսերի գները, ինչը մեծ թվով զբոսաշրջիկների հոսք կբերի Իսրայելից և Մերձավոր Արևելքից: Զբոսաշրջիկների մեծ հոսք ենք Ռուսաստանից սպասում երկու պատճառով. նախ, նրանց սևծովյան ափերին նավթ է թափվել, և երկրորդ՝ Թուրքիայում անկայուն իրավիճակ է, մարդիկ մտածում են արժե արդյոք գնալ Թուրքիա։ Դրա համար շատերը նախընտրում են Վրաստանը:
– Արդյոք սա նշանակում է, որ լարիի փոխարժեքին ոչինչ չի սպառնում:
– Միջնաժամկետ հեռանկարում՝ ոչ, քանի որ զբոսաշրջիկների մուտքը գարնանը և ամռանը կկայունացնի իրավիճակը: Սակայն, եթե նայենք ռազմավարական տեսանկյունից, ես, օրինակ, խորհուրդ կտայի աստիճանաբար արժեզրկել լարին, քանի որ մեր ապրանքների արտադրության ինքնարժեքը և ծառայությունները շատ բարձր են, մենք չափազանց կախված ենք ներմուծումից, այդ պատճառով տեղական արտադրանքը մրցունակ չէ: Եթե ունենանք ցածր ինքնարժեք, նվազեցնենք բյուրոկրատական ծախսերը, հարկային արտոնություններ տրամադրենք, վարկերը մատչելի դարձնենք, տոկոսադրույքները իջեցնենք, արտարժույթը կամաց-կամաց կարժեզրկվի և համապատասխանաբար տեղի կունենա տեղական արտադրության աճ։ Ինձ թվում է մենք կգանք այս մոդելին, եթե ուզում ենք մեր տնտեսությունը զարգացնել։
– Բայց չէ որ այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել:
– Այժմ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, այսինքն՝ չի աճում, չի զարգանում։ Սա այն պատճառով է, որ դրամական զանգվածի քանակը շրջանառության մեջ կրճատվել է : Շուտող կսկսվի զբոսաշրջիկների հոսքը, դրամական զանգվածի հոսքը շրջանառության մեջ կավելանա:
– Ինչպես բացատրել վերջին շրջանում ռուբլու արժևորման միտումը:
– Ռուսական ռուբլին թանկանում է համաշխարհային շուկաներում, դա մեզանից կախված չէ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններ են գնում, այն պատճառով է, որ ամերիկյան ընկերությունները սկսել են առևտուր անել ռուսական արժեթղթերով, ակտիվանում են ներդրումները, արտարժույթի հոսքը , ինչն էլ հանգեցրել է ռուբլու ամրապնդմանը: Ես ավելին կասեմ, ուժեղ ռուբլին ձեռնտու չէ Ռուսաստանի տնտեսությանը, քանի որ դա բարձրացնում է արտադրության ինքնարժեքը: Լարիին այժմ ոչինչ չի սպառնում, քանի որ շրջանը (հունվար-փետրվար) , երբ իրավիճակը կրիտակական էր նրանք հաղթահարեցին , քանի որ ստեղծվեց դրամական զանգվածի դեֆիցիտ։ Այժմ արդեն կսկսվեն արժութային հոսքերը և կամաց կամաց կկարգավորվի։
– «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո շատերը սպասում էին, որ լարին կտրուկ կարժեզրկվի, բայց դա տեղի չունեցավ: Ինչու:
– «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը որևէ կապ չունի տնտեսության հետ: Որոշ ֆինանսական հոսքեր կրճատվեցին, քանի որ ԱՄՆ-ը փակեց անօգուտ ծրագրերը։ USAID-ը և այլ կազմակերպություններ դադարեցին ֆինանսավորվել ամերիկյան բյուջեից: Սա հարվածեց տնտեսությանը, քանի որ այդ փողերը գալիս են այստեղ և այստեղ են ծախսվում: Շատ փոքր էր արդյունավետության գործակիցը; Այժմ ընթանում է հետաքննություն, քանի որ ֆինանսական հոսքերի զգալի մասը հետ էր վերադարձվում ԱՄՆ-ին: