
Բիթքոինը մարտի 7–ից հետո առաջին անգամ գերազանցել է $88,000–ը։ Հոդվածի գրելու պահին Ուոլ-սթրիտի հիմնական ինդեքսները գտնվում էին բարձրացման տարածքում՝ S&P 500-ը ավելացել էր 1․5%-ով, իսկ Nasdaq Composite-ը և Dow Jones-ը՝ համապատասխանաբար 1․96%-ով և 1․26%-ով, գրում է Investing.com-ը։ Փոխանցում է PanArmenian.net-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղմել էր իր դիրքորոշումը մաքսատուրքերի հարցում՝ հայտնելով, որ փոխադարձ մաքսատուրքերի վերաբերյալ կդրսևորվի ճկունություն։ Ըստ կանխատեսումների՝ այս մաքսատուրքերը պետք է մտնեն ուժի մեջ ապրիլի 2-ին։
Ուշադրության կենտրոնում էին նաև Ռուսաստանին և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Էր Ռիադում, որոնք տևել են 12 ժամ։
Բիթքոինը ներկայացնում է համանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ, որը հիմնված է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա։ Համակարգի ցանկացած օգտատեր կարող է թողարկել բիթքոիններ՝ ստեղծելով նոր բլոկեր։
Գաղափարը հրապարակվել է 2008 թվականի նոյեմբերին՝ Սատոսի Նակամոտո կեղծանվամբ հեղինակի կողմից։ Բիթքոինի հանրաճանաչության գագաթնակետը նկատվել է վերջին տարիներին։ Բիթքոինի թողարկումը բնականորեն սահմանափակված է, և մեծ մասը արդեն «թողարկվել» է։