2024 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում ենթակառուցվածքային և այլ աշխատանքների համար տարածաշրջանային հիմնադրամից և տեղական բյուջեից ծախսվել է 24 409 826 լարի։ Տարածաշրջանային հիմնադրամի բաժինը կազմում է 13 775 784 լարի, իսկ տեղական բյուջեինը՝ 10 634 042 լարի։
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության տեղեկությունների, 2024 թվականին իրականացվել է 63 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 24 409 826 լարի։ Իրականացված աշխատանքներից 55 -ը ֆինանսավորվել է տեղական բյուջեից, ընդհանուրը 10 634 042 լարիի չափով, իսկ 8 աշխատանք, որոնց արժեքը կազմում է 13 775 784 լարի, ֆինանսավորվել է տարածաշրջանային հիմնադրամից։ Դրանք հիմնականում ճանապարհաշինական աշխատանքներ են։
Տեղական բյուջեի և տարածաշրջանային հիմնադրամի միջոցներով Ախալքալաքի մունիցիպալիտետում կառուցվել և վերականգնվել են՝
- 12 ճանապարհ, ընդհանուր երկարությունը՝ 30.4 կմ, արժեքը՝ 16 616 589 լարի
- 4 ջրախողովակային գիծ՝ 230 662 լարի
- 2 մանկապարտեզ՝ 755 006 լարի
- 1 կամուրջ՝ 401 000 լարի
- Լուսավորություն՝ 196 666 լարի
- 1 ջրահեռացման ջրանցք՝ 26 200 լարի
- 14 սպորտային օբյեկտ՝ 1 760 438 լարի
- 3 մշակութային օբյեկտ՝ 268 974 լարի
- 12 շենք (ներառյալ վարչականները)՝ 810 663 լարի
- 5 զբոսայգի և պուրակ՝ 1 047 499 լարի
- 6 այլ աշխատանք՝ 602 123 լարի։
Ի սկզբանե հրապարակված նյութը փոփոխության է ենթարկվել, մասնավորապես ավարտված նախագծերի անվանումներով բաժինը կրճատվել է, քանի որ որոշ աշխատանքներ չեն ավարտվել, այլ կատարվել են որոշակի տոկոսով, ինչը նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։ Jnews-ը փոփոխությունները կատարել է, որպեսզի չշփոթեցնի իր ընթերցողներին տոկոսների ճշտմամբ։