
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հյուրընկալել է իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին, ով այցելել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։
Նշվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առանձնահատուկ նշանակությունը և համատեղ ջանքերի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։
Այսօր Վրաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպմանը ներկա կլինեն Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը։ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկրորդ հանդիպումը կանցկացվի «Դինամո Արենա»-ում։