Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի բարձրագույն մարմինը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:

Վենետիկի հանձնաժողովը տեղական ինքնակառավարման ընտրությունների վերաբերյալ Վրաստանի «Ընտրական օրենսգիրք» օրգանական օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ, իր կարծիքն է արտահայտել, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի դեկտեմբերին։ Փոփոխությունները մեծացրել են մեծամասնական ընտրակարգով ընտրված սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) պատգամավորների քանակը։ Կուսակցությունների անցման շեմը մունիցիպալիտետներում 3%-ից բարձրացվել է 4%-ի, իսկ Թբիլիսիում՝ 2,5%-ից 4%-ի։

Վենետիկի հանձնաժողովը համարել է, որ այս փոփոխությունները նպատակ ունեն էլ ավելի ամրապնդել իշխող կուսակցության դիրքերը։

Դրանք «չեն նպաստում քաղաքական բազմակարծության զարգացմանը» և «կարող են խարխլել հավասար ընտրական իրավունքի սկզբունքը», եզրափակվում է զեկույցում։

Ընդդիմադիր կուսակցությունները կարծում են, որ «Վրացական երազանքն» այս փոփոխությունները ընդունել է ՏԻՄ ընտրություններում պարտվելու վախից։