Ախալքալաքի մարզահամալիրում մարտի 21-ից 22-ը կայացավ բռնցքամարտի մունիցիպալ առաջնություն։ Հաղթող մարզիկներին և վաստակաշատ մարզիչներին մունիցիպալիտետի ղեկավարությունը մրցանակներ հանձնեց։

Բռնցքամարտի քաղաքային առաջնությունը, Ախալքալաքի մարզահամալիրում, մեկնարկել էր մարտի 20-ին: Այսօր մրցումների եզրափակիչ օրն էր։ Մունիցիպալիտետի տարբեր գյուղերից և Ախալքալաքից առաջնությանը մասնակցում էին 85 մարզիկ 24 կարգերում։

boks1

Բացմանը և մրցումների ընթացքում ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։

Հանդիսատեսների կարծիքով, մենամարտերը ընթացել են թեժ ու հետաքրքիր:

Հաղթող մարզիկներին և վաստակաշատ մարզիչներին մունիցիպալիտետի ղեկավարությունը հանձնել է գավաթներ, մեդալներ, խորհրդանշական պարգևներ և պատվոգրեր։

Բռնցքամարտի մունիցիպալ առաջնությունը, մունիցիպալիտետում բռնցքամարտի ավանդույթների վերածնման և հանրահռչակման, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզչության նպատակով, անցկացվում է ամեն տարի։

boks2