Մայրաքաղաքի քաղաքապետարանից հայտնում են, որ սահմանափակումն ուժի մեջ կմտնի մարտի 23-ին ժամը 14:00-ից: «Ակակի Ծերեթելիի պողոտան, Գիորգի Ցաբաձեի, Մայկովսկու, Ղիփիանիի և Մետրևելի փողոցները, ըստ անհրաժեշտության, մասնակի կամ ամբողջությամբ փակ կլինեն՝ խաղից առաջ և ընթացքում»:

Շարժումը հնարավոր կլինի Թևդորե Մղվդելի, Աբասթումանի, Միխեիլ Ծինամձղվրիշվիլի, Թամար Մեփեի պողոտա, Արչիլ Քուրդիանի, Շոթա Իամանիձե և Մուրման Լեբանիձե փողոցներով։

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա ավտոբուսներն ու միկրոավտոբուսները Ծերեթելի պողոտայից կմիանան Քութաիսի փողոց, կանցնեն Վախուշտիի կամրջով դեպի Սաակաձեի հրապարակ, Հերոսների հրապարակ, ապա կգործեն սահմանված ժամանակացույցով։

«Տրանսպորտը տարածքում կվերսկսվի խաղից հետո»,- նշվում է տեղեկատվության մեջ։