22.03.2025
Views: 610 |
Author: Kristina Marabyan
2022 թվականի ապրիլին իրական քաղաքային պայմաններում վարորդական իրավունքի պարտադիր քննության ներդրումից հետո Սամցխե-Ջավախքում վարորդական վկայական ստացողների թիվը կտրուկ նվազել է: Այս միտումի մասին հավաստում են Վրաստանի ՆԳՆ տվյալները։
2022 թվականի ապրիլին քաղաքում իրական պայմաններում մեքենա վարելը դարձել է վարորդական իրավունքի քննության պարտադիր մաս։ Վրաստանի ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ փոփոխություններն ընդունելուց հետո վարորդական վկայական ստացողների թիվը կտրուկ նվազել է։ Վերջին երկու տարիներին՝ 2021 թվականի համեմատ, Սամցխե-Ջավախքում վարորդական վկայական ստացածների թիվը նվազել է ավելի քան 2 անգամ։
- 2021 թվականին ընդհանուր առմամբ վարորդական իրավունք է ստացել 1937 մարդ, այդ թվում՝ 699 կին, 1230 տղամարդ և 8 անձ՝ չճշտված սեռով։ Սակայն վարորդական իրավունք ստացած ոչ բոլորն մարդիկ են հանդիսանում Վրաստանի քաղաքացիներ և Սամցխե-Ջավախքի բնակիչներ։ Շրջանում վարորդական իրավունք ստացածների թվում կա Հնդկաստանի մեկ քաղաքացի (25 տարեկան), Ռուսաստանի Դաշնության 5 քաղաքացի (17, 21, 36, 64 տարեկան), Հունաստանի 1 քաղաքացի (49 տարեկան) և Հայաստանի 5 քաղաքացի (27, 31, 38, 39 և 43 տարեկան)։
Վարորդական վկայական ստացածների թիվն ամենաշատը եղել են 17 տարեկան տղամարդիկ (482 մարդ) և 18 (127 մարդ), իսկ 17 տարեկան կանայք (97 հոգի)։
- 2023 թվականին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 737 մարդ, այդ թվում՝ 518 տղամարդ և 209 կին, ինչպես նաև չճշտված սեռով 10 մարդ։ Վարորդական իրավունք ստացածների թվում կա 1 Սուդանի (20 տարեկան), 1 Իսրայելի (21 տարեկան), 2 Ֆրանսիայի (59-60 տարեկան), 2 Բանգլադեշի (24-25 տարեկան), 1 Բելառուսի (42 տարեկան), Ռուսաստանի Դաշնության 1 (33 տարեկան), 1 Հայաստանի (3) քաղաքացի։Վարորդական վկայական ստացածների ամենամեծ թիվը կազմել են 17 տարեկան տղամարդիկ (209 հոգի)՝ 18 տարեկան (72 տղամարդ), 17 տարեկան կանայք (37 մարդ):
- 2024 թվականին վարորդական իրավունք է ստացել 703 մարդ՝ 523 տղամարդ, 173 կին և 7 անձ՝ չճշտված սեռով։ Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք ստացածների թվում կա նաև Ռուսաստանի Դաշնության 1 քաղաքացի (36 տարեկան), Բելառուսի 1 քաղաքացի (26 տարեկան) և Եգիպտոսի 1 քաղաքացի (21 տարեկան): Վարորդական վկայական ստացածներն ամենաշատը եղել են 18 տարեկան տղամարդիկ (86 հոգի), 17 տարեկան կանայք (16 հոգի)։
Այսպես, 2021 թվականի համեմատ (մինչև իրական քաղաքային պայմաններում վարորդական իրավունքի քննության ներդրումը) 2024 թվականին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք ստացածների թիվը 1 937-ից նվազել է մինչև 703 մարդ, այսինքն՝ ավելի քան երկու անգամ։
Նշենք, որ Ախալքալաքի բնակիչներից շատերը դժգոհում են վարորդական իրավունքի գործնական քննության երկրորդ մասը (քաղաքային պայմաններում) հանձնելու դժվարություններից։ Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ քննությանը պատրաստվելու և հանձնելու համար պետք է պարբերաբար մեկնել Ախալցիխե։ Երկրորդ, քննությունը հանձնողները բողոքում են, որ կասկածելի պատճառներով իրենց անընդմեջ «կտրում են» քննությունից: