
Ախալքալաքի քաղաքապետարանը հատուկ տեխնիկայի վարձակալության մրցույթ է հայտարարել։ Հաղթող ընկերությունը, մունիցիպալիտետի պահանջով, կկատարի ջրանցքների մաքրման, աղբահանության և այլ անհրաժեշտ աշխատանքներ, արտակարգ իրավիճակների ժամանակ և ոչ միայն։
Ախալքալաքի քաղաքապետարանը ամբողջ տարվա համար վարձակալում է 8 միավոր քաղաքացիական և շինարարական տեխնիկա, հողային աշխատանքների, կենցաղային աղբը հեռացնելու, ջրանցքներ փորելու, մաքրման և այլ աշխատանքների համար։ Այն մունիցիպալիտետում կօգտագործվի ինչպես արտակարգ, այնպես էլ այլ անհրաժեշտ դեպքերում։ Այս աշխատանքների համար մունիցիպալիտետը հատկացրել է 745,76 լարի։ Մրցութային փաստաթղթերի համաձայն, պահանջվում է բուլդոզեր, էքսկավատոր, բեռնատարներ, տարբեր հզորությունների ամբարձիչներ և այլ տեխնիկա։
Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, քաղաքապետարանն արդեն երրորդ տարին է, ինչ մունիցիպալիտետի կարիքների համար վարձակալում է տարբեր միավոր տեխնիկա։ Անհրաժեշտ է նախապես ունենալ հատուկ տեխնիկա, որպեսզի անհրաժեշտության դեպքում ժամանակ չկորցնել և անմիջապես սկսել աշխատանքները։
«Սա նրա համար է, եթե ինչ-որ տեղ պետք է փորել, մաքրել ջրանցքները, պարտադիր չէ, որ արտակարգ իրավիճակ լինի: Եթե գյուղերում աղբ կա, լիազորը դիմում է գրում, մենք տեխնիկա ենք ուղարկում և նրանք իրականացնում են աշխատանքը: Սրա հետ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը կապ չունի, այն ինչ-որ չափով օգնում է Սպասարկման կենտրոնին»,- ասում է Արա Մովսիսյանը։
Քաղաքապետարանը մրցույթը հայտարարել է մարտի 14-ին, իսկ առաջարկների ընդունումը կշարունակվի մինչև մարտի 28-ը։