Վրաստանից, Ադրբեջանից և Հայաստանից դեպի Ռուսաստան կարտոֆիլի ներկրումը կտրուկ աճել է, և առաջատարը դարձել է Վրաստանը։ 2025 թվականի հունվարից մինչև մարտի սկիզբը հանրապետությունից արտահանվել է 27,5 հազար տոննա կարտոֆիլ՝ 8 միլիոն դոլլար արժողությամբ։ Մեկ տարում արտահանման ծավալներն աճել են 30 անգամ։ Այս մասին հայտնում է Կոմերսանտը։

Տարածաշրջանը, որտեղ Վրաստանում ամենաշատ կարտոֆիլ է արտադրվում, Սամցխե-Ջավախքն է։ Իսկ Ախալքալաքը տարածաշրջանում ամենաշատ կարտոֆիլ արտադրող մունիցիպալիտետն է։

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Ռուսաստանը Վրաստանից ներմուծել է 14,05 հազար տոննա կարտոֆիլ։ Մատակարարման ծավալներով երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 10,5 հազար տոննայով, իսկ առաջին եռյակը եզրափակում է Հայաստանը՝ 2,18 հազար տոննայով։