Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի ազգային հավաքականը տանը 0-3 հաշվով պարտվեց հարևան Վրաստանի հավաքականին։ Հանդիպումը մարտի 20-ին, տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Խաղի առաջին գոլը գրանցվեց 33-րդ րոպեին։ Վրաստանի կազմում աչքի ընկավ Գեորգի Կոչորաշվիլին։ Ընդամենը 4 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ժորժ Միկաուտաձեն՝ գնդակն ուղարկելով Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։

Հայաստանի ընտրանին մրցակցի առաջին գոլից հետո առաջին հարվածը կատարեց դարպասի ուղղությամբ, սակայն Էդգար Սևիկյանի հարվածից հետո հաջող գործեց Վրաստանի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին։

Առաջին խաղակեսի վերջնամասում էլ Հայաստանի հավաքականը բավականին նպաստավոր դիրքում տուգանային հարվածի հնարավորություն ստացավ, սակայն Տիգրան Բարսեղյանի հարվածը շեղ էր։ Թիմերն ընդմիջման գնացին 0-2 հաշվով։

Երկրորդ խաղակեսը մեր հավաքականն ավելի ակտիվ սկսեց, սակայն գրոհները գոլով չավարտվեցին։ Փոխարենը խաղի 59-րդ րոպեին իր անվան դիմաց դուբլ գրանցեց վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն՝ հաշիվը դարձնելով 0-3: Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին: