
HERA France-ը հայտարարում է կին ձեռներեցների համար 16-րդ միջազգային դրամաշնորհային մրցույթը:
Ցանկացած կին ձեռներեց Վրաստանից, Հայաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից կարող է դիմել ֆինանսավորման համար, որը կարող է օգտագործվել սարքավորումների ձեռքբերման կամ բիզնեսի զարգացման այլ ծախսերի համար:
Ձեռնարկատերը պետք է ցույց տա, թե ինչպես HERA դրամաշնորհը կօգնի բարելավել ապրանքների և(կամ) ծառայությունների մատուցումը, ստեղծել նոր աշխատատեղեր երիտասարդ կանանց համար և(կամ) զարգացնել բիզնեսը: Հատկապես ողջունելի են նորարարական ձեռնարկությունների հայտադիմումները, որոնք առաջարկում են նոր ապրանքներ և ծառայություններ: Դրամաշնորհի չափը տատանվում է 500-ից 1000 եվրոյի սահմաններում։
Դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ չափանիշներից մեկին կամ մի քանիսին.
1. Բիզնեսի սեփականատերը կին է, որը ցանկանում է աշխատանքի ընդունել և(կամ) վերապատրաստել այլ երիտասարդ կանանց, ովքեր գործազուրկ են կամ չունեն տնտեսական աջակցության այլ աղբյուրներ։
2. Երիտասարդ ձեռնարկատերեր, ովքեր արտագաղթել են, վերադարձել կամ ստեղծել են բիզնես, որը գործում է առնվազն վեց ամիս։
3. Սոցիալական ձեռներեցներ, որոնց աշխատանքը զգալիորեն բարելավում է երիտասարդ կանանց զբաղվածությունը, բարեկեցությունը և կյանքի որակը:
Եթե ցանկանում եք հայտ ներկայացնել, խնդրում ենք լրացնել այս ձևը անգլերենով և ուղարկել այն հետևյալ հասցեով՝ hera.grants@gmail.com:
Դուք կարող եք նաև մանրամասն տեղեկություններ ուսումնասիրել HERA-ի կայքում՝ https://hera.international/grants/, կամ կապ հաստատել HERA-ի ներկայացուցչի հետ՝ 599-989-545 հեռախոսահամարով կամ էլ. փոստի միջոցով՝ giorgitv@gmail.com (Գիորգի Թվալիաշվիլի):
HERA մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև մայիսի 2-ը։
Մրցույթը կներառի առկա և առցանց գնահատումներ հունիսից մինչև սեպտեմբերի վերջ: