
2024 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 2217,5 լարի. այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ այդ տվյալների՝ տարեկան կտրվածքով սա աշխատավարձի 8,5 տոկոս աճ է։ Ըստ գործունեության տեսակի՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են գրանցվել հետևյալ ոլորտներում.
Աշխատավարձերի գենդերային տարբերություններ՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը որոշվել է 1778,5 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2653,8 լարի։ Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 171,2 լարի (10,7 տոկոս), իսկ տղամարդկանցը՝ 189,9 լարի (7,7 տոկոս)։ Ըստ գործունեության տեսակի՝ տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց աշխատավարձը։