
Սիրողական ֆուտբոլի ասոցիացիան Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման և գենդերային հավասարության ծառայությանը ներկայացրել է հատուկ անվանակարգ՝ «Ամենազանգվածային մունիցիպալիտետ»՝ սիրողական ֆուտբոլի առաջնություն անցկացնելու և «Սիրողական լիգայում» ակտիվ ներգրավվածության համար։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆեյսբուքյան էջը:
«Քաղաքապետարանի Սպորտի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման և գենդերային հավասարության վարչության պետ՝ Ակակի Մելիքիձեին «Սիրողական ֆուտբոլի ասոցիացիան» անձամբ է հանձնել պատվավոր մրցանակը և շնորհակալություն հայտնել Ախալքալաքի քաղաքապետարանում սպորտի այս ոլորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար», – ասվում է հրապարակման մեջ։