
Այս տարի քաղաքապետարանը 165 հազար լարի է հատկացրել Ախալքալաքի մունիցիպալիտետում տոնական միջոցառումների համար։ Ի՞նչ տոներ ենք մենք նշում և ինչի՞ն են հատկացված այդ միջոցները։
Այս տարի միջոցներ են հատկացվել երեք տոների համար.
• Ախալքալաքի օր՝ 75 000 լարի։ Անցյալ տարի՝ 2024 թվականին, գումարը կազմել է 50 հազար լարի, ինչը նշանակում է, որ այս տարի այն ավելացել է 15 հազար լարիով։
• Ջիվանու օր Կարծախ գյուղում՝ 15 000 լարի։ 2024 թվականին այս գումարը կազմել է 13 000 լարի, այսինքն՝ այս տարի այն աճել է 2 000 լարիով։
• Ամանոր՝ 75 000 լարի։ 2024 թվականին այդ նպատակների համար հատկացվել է 60 հազար լարի, այսինքն՝ այս տարի գումարն ավելացել է 15 հազար լարիով։
Այսպես, երեք տոների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 165 000 լարի, մինչդեռ 2024 թվականին այդ գումարը կազմել է 123 000 լարի։
Հարկ է նշել, որ 2022 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից առանձին միջոցներ են հատկացվել Վարևան և Սուլդա գյուղերում տոնական միջոցառումների համար, սակայն 2023 թվականից սկսած այս միջոցառումներն այլևս չեն ֆինանսավորվում առանձին։ Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ Ջիվանու օրվա տոնակատարության համար հատկացված գումարի մեջ ներառված են նաև Վարևան և Սուլդա գյուղերի միջոցառումների ծախսերը։