
Այսօր՝ մարտի 17-ին, Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում, 4-րդ դպրոցի հարևանությամբ կանաչապատման նպատակով, մայթերին տեղ–տեղ ասֆալտի քանդման աշխատաքներ էին ընթանում։
Jnews-ը կապ հաստատեց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի հետո: Վերջինիս խոսքով, մունիցիպալիտետում իրականացվում են կանաչապատման աշխատանքներ, դպրոցի հարևանությամբ՝ մայթի հատվածում թխկիներ կտնկվեն: Նախատեսված է թվով 11 ծառ տնկել 4-րդ դպորցի հարևանությամբ։
Կանաչապատման աշխատանքներն Ախալքալաքում իրականացվում է քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ։