
Վրաստանի դատարանը սահմանն ապօրինի հատելու գործով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման:
Դատավորն այդ ժամկետն ավելացրել է անցած շաբաթ Սահակաշվիլիին շնորհված 9 տարվա բանտարկությանը:
Այսպիսով, Սաակաշվիլին անազատության մեջ կանցկացնի 12 տարի 6 ամիս։ Ազատազրկման ժամկետը հաշվարկվելու է նրա ձերբակալման պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։
Վրաստանի նախկին նախագահի դեմ շարունակվում է նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի վերաբերյալ գործերով դատավարությունը։
2018-ի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ և դատապարտել 3 տարվա ազատազրկման։ Այնուհետև նույն դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում կազմակերպելու համար։ Այս տարվա մարտի 12-ին դատարանը նրան դատապարտել է ևս 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման գործով։
Դատավորն այսօր հայտարարել է, որ հաշվի առնելով այլ գործերով կայացված նախորդ վճիռները, Վրաստանի նախկին ղեկավարն ընդհանուր 12,5 տարի կանցկացնի բանտում։