
Տարածաշրջանի երկրների շարքում Վրաստանը միջին աշխատավարձի չափով չորրորդ տեղում է։ Numbeo-ի վիճակագրության համաձայն՝ Վրաստանը 127 երկրների մեջ զբաղեցնում է 87-րդ տեղը։
Մասնավորապես, հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում առանց հարկերի միջին աշխատավարձը հասնում է 506 դոլարի։
Տարածաշրջանում միայն Ադրբեջանն ունի ավելի ցածր աշխատավարձ, քան Վրաստանը։ Հարևան պետությունը աշխատավարձերի վարկանիշում զբաղեցրել է 91-րդ տեղը։ Մասնավորապես, այստեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է 460 դոլար։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, ապա առանց հարկերի՝ միջին ամսական աշխատավարձը կազմում է՝
Թուրքիա՝ $703 (66-րդ տեղ),
Ռուսաստան՝ $655 (74-րդ տեղ),
Հայաստան՝ $611 (77-րդ տեղ)։