
2025 թվականի Henley անձնագրային ինդեքսի համաձայն՝ տարածաշրջանում Վրաստանն ունի ամենաուժեղ անձնագիրը։
Մասնավորապես, վրացական անձնագրով հնարավոր է առանց վիզայի մուտք գործել 122 երկիր, ինչը, ըստ վերջին տվյալների, վարկանիշում երկիրը բարձրացրել է երկու հորիզոնականով և զբաղեցրել 42-րդ հորիզոնականը։
Անձնագրային հզորությամբ Վրաստանին հաջորդում են Թուրքիան և Ռուսաստանը։ Վերոնշյալ երկրները 114 երկիր առանց վիզայի մուտքի վարկանիշում զբաղեցնում են 45-րդ տեղը։
Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա Ադրբեջանը 67-րդ տեղում է 70 երկիր առանց մուտքի արտոնագրի ռեժիմով: Վարկանիշում հաջորդը Հայաստանն է, որը զբաղեցնում է 70-րդ տեղը և առանց վիզայի ռեժիմ ունի 67 երկրի համար։
Ի գիտություն, Henley Passport Index անձնագրային ինդեքսը ցույց է տալիս, թե որ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել որոշակի երկիր: Վարկանիշը կազմվել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների հիման վրա և ներառում է 199 անձնագիր և 227 երկիր։