
Այսօր Վրաստանի պաշտպանության ուժերը նշում են հրետանու օրը։ Վրացական հրետանու 32-րդ տարեդարձը նշվեց Վազիանիում՝ 5-րդ հրետանային բրիգադում։ Հրետանավորներին մասնագիտական օրը շնորհավորեց Վրաստանի պաշտպանության ուժերի արևելյան հրամանատարության ղեկավար, բրիգադային գեներալ Ռոլանդ Ձնելաձեն և խոսեց պաշտպանության ուժերի համար հրետանու կարևորության մասին։
Հրետանու օրը նշվեց նաև Խոնիում՝ 6-րդ հրետանային բրիգադի բազայում։ Միջոցառումը շարունակվեց անձնակազմի պարգևատրման արարողությամբ։ Զինծառայողները պաշտպանության նախարարության համակարգում անբասիր ծառայության համար ստացան տարբեր կարգի մեդալներ, հիշարժան նվերներ և անձնական զենք։
Միջոցառման մեկնարկից առաջ բրիգադում գտնվող հուշարձանի մոտ պաշտպանության ուժերի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտերում զոհված հերոսների հիշատակին և ծաղկեպսակ տեղադրեցին հուշարձանին։
Հրետանային բրիգադները հյուրընկալեցին նաև զինվորականների ընտանիքի անդամներին։ Հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու ռազմական բազաներում ցուցադրված ռազմական տեխնիկան և մասնակցելու զվարճալի միջոցառումներին։