Մեկ տարում ԵՄ երկրներից Վրաստան վերադառնալու համաձայնություն է տրվել 4173 անձի։

Ավելի կոնկրետ՝ ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին ընդհանուր առմամբ քննարկվել է ռեադմիսիայի 4 196 դիմում, որից միայն 23-ն է մերժվել։

Հատկանշական է, որ Վրաստան վերադառնալու ամենաշատ որոշումները՝ 2 537 քաղաքացի, կայացվել է Գերմանիայում։ Հաջորդը Ֆրանսիան է (700), Հունաստանը (200), Շվեյցարիան (148), Իտալիան (91), Լեհաստանը (90), Իռլանդիան (66), Իսպանիան (58), Բելգիան (48), Մեծ Բրիտանիան (42), Ավստրիան (38), Հոլանդիան (37), Շվեդիան (25)։

Հիշեցնենք, որ Վրաստանի և ԵՄ-ի միջև «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011 թվականի մարտի 1-ից։ Համաձայնագրի հիման վրա Եվրամիության տարածքում անօրինական բնակվող Վրաստանի քաղաքացիները վերադառնում են Վրաստան։ Համաձայնագրով նախատեսվում է նաև երրորդ երկրի քաղաքացիների վերադարձը Վրաստան՝ համաձայնագրով սահմանված պայմաններով։ Ըստ համաձայնագրի՝ հետընդունման և վերջնական նպատակակետ պետության սահման տարանցման հետ կապված բոլոր տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են հայցող պետության կողմից։