Վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան դարձել է Gucci-ի նոր կրեատիվ տնօրենը։ Այս մասին հայտնում է դիզայների Instagram-ի պաշտոնական էջը՝ «demnagram»-ը։

«Ես իսկապես ոգևորված եմ Gucci-ի ընտանիքին միանալու համար: Ինձ համար մեծ պատիվ է ներդրում ունենալ մի տան մեջ, որը ես խորապես հարգում եմ և երկար ժամանակ հիանում եմ:

«Անհամբերությամբ սպասում եմ Ստեֆանոյի և ամբողջ թիմի հետ միասին Gucci-ի անհավանական պատմության հաջորդ գլուխը գրելուն», – ասվում է Դեմնա Գվասալիայի հայտարարության մեջ:

Դեմնա Գվասալիան Balenciaga-ի կրեատիվ տնօրենն է 2015 թվականից։ Հաղորդվում է, որ նա կվերահսկի նրա վերջին ցուցադրությունը հուլիսի 6-ին, նախքան նա կտեղափոխվի իտալական նորաձևության տուն:

Դեմնա Գվասալիան ծնվել է 1981 թվականի մարտի 25-ին Սուխումիում, հետագայում փախստական է դարձել իր հայրենիքում և տարիներ անց լքել Վրաստանը՝ աշխարհին հայտնի դառնալով մոտ 17 տարի առաջ։

Դեմնա Գվասալիան մանկուց հետաքրքրվել է նկարչությամբ և հագուստով, սակայն ընտանիքի պնդմամբ ընդունվել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի միջազգային տնտեսագիտության ֆակուլտետը։ Չորս տարի անց դարձել է տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ, կրթաթոշակառու։ Նա որոշել է ուսումը շարունակել՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի կոչում, սակայն նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ նա որոշել է ընդունվել Անտվերպենի գեղարվեստի ակադեմիա՝ տնտեսագիտության մագիստրոսի կոչում ստանալու փոխարեն։

Անտվերպենի թագավորական ակադեմիայի Գեղարվեստի ֆակուլտետ ընդունվելու 800 դիմորդներից նա այն 70-ի թվում էր, ովքեր իրենց ուսումը սկսեցին Թագավորական ակադեմիայում։ Իր առաջին կուրսի վերջում նա 16 եզրափակիչ անցածների թվում էր, և ուսումն ավարտելուց հետո ակադեմիայի ռեկտոր և Դեմնայի պրոֆեսոր Վալտեր վան Բեյրենդոնկը նրան առաջարկեց աշխատանք որպես տղամարդու հագուստի դիզայներ իր ապրանքանիշի համար։ Դեմնան այնտեղ աշխատեց մեկուկես տարի, որից հետո իր աշխատանքները ուղարկել է Փարիզ։

Երիտասարդ տաղանդին հրավիրել են Maison Margiela։ Նրա պաշտոնական նորաձևության կարիերան սկսվել է Margiela-ում:

Դեմնան մեր ժամանակների ամենահաջողակ դիզայներներից է, ով առաջին անգամ ներկայացրել է իր հավաքածուն Balenciaga-ի համար 2016 թվականի մարտին։ Նա նախկինում աշխատել է Maison Martin Margiela-ում և Louis Vuitton-ում:

Ըստ տարբեր տվյալների՝ վրացի դիզայների կարողությունը գնահատվում է 50 մլն դոլար։