ԱՄՆ սենատորներ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը և նույն հանձնաժողովի անդամ Ջին Շահինը, ԱՄՆ Սենատ են ներկայացրել MEGOBARI Act-ը կամ Վրաստանի կարողությունների մոբիլիզացումն ու հզորացումը՝ կառուցելու Վրաստանի հաշվետվողականությունը, ճկունությունը և անկախությունը, հաղորդում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։

«Այս երկկուսակցական օրենսդրությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին, քանի որ նրա կառավարությունը շարունակում է իր բռնի քաղաքականությունը խաղաղ ցուցարարների դեմ և վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան ընտրությանը», – ասվում է հայտարարության մեջ:

Ջիմ Ռիշի խոսքով՝ օրինագիծը ուժեղ ուղերձ կհղի, որ Միացյալ Նահանգները աջակցում է վրաց ժողովրդին:

«Վրաստանի ընկերներն ամբողջ աշխարհում ցնցված և անհանգստացած են վրացական ավտորիտարիզմի անկմամբ և դեմոկրատական ցուցարարների բռնի ցրմամբ: Այս օրինագիծը ուժեղ ուղերձ կլինի, որ Միացյալ Նահանգները աջակցում է վրաց ժողովրդին, քանի որ նա պայքարում է իր ինքնորոշման իրավունքի համար, և այն նաև ԱՄՆ կառավարությանը կտա գործիքներ՝ օգնելու վրաց ժողովրդին վերականգնել արդարությունը սեփական քաղաքական համակարգում»,- նշել է սենատորը։