Այսօր` մարտի 11-ից սկսվել է ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների գրանցումը ՝ այն կշարունակվի մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն:
Գրանցումը հասանելի է միայն էլեկտրոնային եղանակով՝ Ազգային գնահատման և քննական կենտրոնի գրանցման էջում online.naec.ge։
Գրանցվելիս կարող եք ընտրել համապատասխան քննությունը՝ վրացերեն, ադրբեջաներեն, հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ թեստավորմանը մասնակցելու վճարը կազմում է 50 լարի։
Այս տարի առաջին անգամ կանցկացվեն նաև հետևյալ քննությունները.
- Հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV դասարաններ)
- Ադրբեջաներեն լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնական գիտություններ (I-IV դասարաններ)
- Ռուսաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնական գիտություններ (I-IV դասարաններ)
Առարկաների ցանկին և այլ մանրամասների ծանոթացեք նշված հղումով։