Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2025-2026թթ․ նոր ուսումնական տարվա համար՝ Վրաստանում սովորող հայ ուսանողների համար։
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով՝ խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։
Այս տարի տեղերը խիստ սահմանափակ են և մրցույթին կարող է մասնակցել այն ուսանողը, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 100/75 միավոր է:
Գնահատականները պետք է համալսարանի կողմից ուղարկվի անմիջապես aef.geo@gmail.com հասցեին:
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն ԱՌՑԱՆՑ։
Մրցույթը կանցկացվի մարտի 10-ից մինչև մայիսի 2-ը:
Այս տարի 0 կուրսի բակալավրիատի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները պետք է ընդունվեն համալսարան՝ դիմելու համար: Ուսանողներից պահանջվում է իրենց առցանց դիմումի մեջ ներբեռնել իրենց համալսարանի ընդունման նամակը մինչև մայիսի 2-ը, որպեսզի իրենց դիմումը քննարկվի:
Դիմում հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://aef.eformsolutions.com/landing/sign-in
Մինչ դիմում-հայտ լրացնելը, պետք է ծանոթանալ ՀԿՀ-ի կողմից հովանավորվող համալսարանների և բաժինների ցանկին:
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան
Իլյայի պետական համալսարան
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան
Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
Կովկասի համալսարան
Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարան
Վրաստանի տեխնիկական համալսարան
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա