Ձյունը հալվելուն պես Ախալքալաքում ավելի տեսանելի ու վտանգավոր են դառնում ճանապարհափոսերը, որը բարդացնում է երթևեկությունը վարորդների համար:
3
Jnews-ը փորձեց պարզել, արդյո՞ք քաղաքապետարանը նախատեսում է այս տարի Ախալքալաքում փոսային նորոգման աշխատանքներ իրականացնել։

1

Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների պատասխանատու Արա Մովսիսյանն այս թեմայով ասաց․

«Կենտրոնական փողոցում երթևեկությունը դժվարացել է, և դարձել է խցանման պատճառ։ Այդ իսկ պատճառով, մի քանի տեղ փոսերի հարթեցման աշխատանքներ ենք պատրաստվում իրականացնել: Քաղաքապետարանը փոսային նորոգման համար էլեկտրոնային մրցույթն արդեն երրորդ անգամ է հայտարարում: Առաջին և երկրորդ անգամ որոշակի խնդիրներ եղան, նորից ենք մրցույթ հայտարարել։ Եղանակները տաքանալուն պես աշխատաքները կիրականացնենք ամբողջ քաղաքում»։

2