
ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները աջակցել են ԵՄ մուտքի/ելքի համակարգի (EES) ներդրման վերանայված ժամկետները: Թույլտվության համակարգը կիրականացվի փուլ առ փուլ՝ սկսած 2025 թվականի հոկտեմբերից։
Միաժամանակ կթարմացվի ԵՄ կենսաչափական տվյալների բազան (Eurodac-ը, որը հեշտացնում է ապաստան հայցողների նույնականացումը): Մասնավորապես, Եվրոպական ճանապարհորդության և թույլտվության համակարգի (ETIAS) գործարկումը նախատեսվում է 2026 թվականի վերջին եռամսյակում։
Տեղեկատվության համար, EES-ը (Entry/Exit System՝ մուտքի/ելքի համակարգ) Եվրոպական միության նախաձեռնությունն է, որի նպատակն է կանխել անօրինական միգրացիան և սահմանին առանց վիզայի կանոնների խախտումները, ինչպես նաև հզորացնել անվտանգությունն ու սահմանային վերահսկողությունը:
EES-ի նպատակն է ավտոմատ կերպով գրանցել և վերահսկել կարճաժամկետ այցերով ԵՄ մուտք գործող քաղաքացիների (այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմ ունեցող կամ վիզա պահանջող) մուտքը, ելքը և մնալը։ Նոր կանոնները կվերաբերեն նաև Վրաստանին։
Նշենք, որ նոր համակարգի ներդրումը մինչ այդ նախատեսված էր անցած տարվա հունվարին, սակայն հետաձգվեց այն պատճառով, որ եվրոպական մի շարք երկրներում փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ համակարգչային համակարգերը պատրաստ չէին։