Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում՝ քաղաքի բարձրահարկ շենքերի տարածքում, մարտի 9-ի երեկոյան բախվել են «Mercedes» և «Subaru» մակնիշի ավտոմեքենաներ։ Միջադեպի մասնակիցներից ոչ ոք չի տուժել:

Բախման պահին «Mercedes» մակնիշի մեքենան եղել է ճանապարհի երթևեկելի գոտուն ուղղահայաց, իսկ «Subaru»-ն՝ լայն ճանապարհի մեջտեղում է գտնվել, հնարավոր է՝ հանդիպակաց գոտում։

Բախումը, ըստ երևույթին, այնքան էլ ուժգին չի եղել, ոչ ոք չի տուժել, միայն մեքենաներն են աննշան վնասվել, սակայն շուրջը հավաքված բազմաթիվ անցորդները, վթարի մասնակիցների ծանոթները և պարզապես հետաքրքրասեր մարդիկ մեծ վթարի տպավորություն են ստացել։

Դեպքի վայրում աշխատել են պարեկային ոստիկանության աշխատակիցները, ովքեր փորձել են ճշտել ՃՏՊ-ի հանգամանքները, քանի որ նման իրավիճակում դժվար է պարզել, թե ով է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները։