Բոլոր ձեռնարկատերերը մինչև ապրիլի 1-ը պետք է իրենց գրանցումը համապատասխանեցնեն «Ձեռնարկատերերի մասին» նոր օրենքին, այսինքն, եթե նրանք չեն գրանցվել 2022 թվականի հունվարի 1-ից հետո, պետք է վերագրանցվեն։ Հակառակ դեպքում ձեռնարկության գրանցումը կկասեցվի, և Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունից քաղվածքի տրամադրումը կդադարեցվի։
2022 թվականի հունվարի 1-ից Վրաստանի «Ձեռնարկատերերի մասին» օրենքի փոփոխությունները ուժի մեջ են մտել։ Այն, Վրաստանում, ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի գրանցման կարգն ու գործունեությունը կարգավորող հիմնական օրենքն է։ Փոփոխությունները շատ կարևոր են, իրականում դրանք անճանաչելիորեն փոխել են 2008 թվականի սկզբնական օրենքը և սահմանել մի քանի պարտադիր պահանջներ։
Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գրանցված բոլոր ընկերությունները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը պարտավոր էին իրենց կանոնադրությունը համապատասխանեցնել նոր օրենսդրության պահանջներին։ Ընկերությունը կարող է միանալ արդարադատության նախարարության կողմից հաստատված կանոնադրության օրինակին կամ մշակել անհատական կանոնադրություն։ Սակայն վերջնական ժամկետը հետաձգվեց, և որոշ կազմակերպություններ, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր նույնպես հանվեցին պարտադիր վերագրանցման ցուցակից։
Գրանցման նոր ընթացակարգը, որը պետք է ավարտվի մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը, վերաբերում է.
• Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին
• Բաժնետիրական ընկերություններին
• Համատեղ պատասխանատվությամբ ընկերություններին
• Սահմանափակ պատասխանատվությամբ համընկերություններին
• Կոոպերատիվներին
• Օտարերկրյա ձեռնարկության մասնաճյուղերին.
Վերոնշյալ կազմակերպությունների տվյալների վերագրանցումը պարտադիր է, եթե կազմակերպությունները չվերագրանցվեն, վերը նշված սուբյեկտների լիազորությունները կսահմանափակվեն, այսինքն՝ կսահմանափակվեն հետևյալ գործողությունները.
• Գույքի օտարում
• Մասնակցություն հարկային գործարքներին
• Բանկային հաշվի կառավարում
• Նոր հաշվի բացում
• Հաշվում առկա միջոցների տնօրինում
• Վարկ վերցնելու դեպքերում.
Փոփոխություններն ընդունվել են գրանցման տվյալները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։