Մարտի 7-ից 9-ը Վրաստանում կպահպանվի տաք եղանակ: Բարձրլեռնային շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում, գիշերը -6, իսկ ցերեկը՝ առավելագույնը մինչև +9 աստիճան տաքություն։

Մարտի 7 – ուրբաթ.
Հիմնականում առանց տեղումների: Քամին արևմտյան 8-13 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիներում գիշերը -6-ից -1° է, ցերեկը՝ +8-ից +13°։

Մարտի 8 – շաբաթ.
Հիմնականում առանց տեղումների: Փոփոխական քամի 10-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիներում գիշերը -5,0°C է, իսկ ցերեկը՝ +11,0°C:

Մարտի 9 – կիրակի.
Հիմնականում առանց տեղումների: Քամին արևելյան՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիներում գիշերը -3, +2°, իսկ ցերեկը՝ +11, +16°։

Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։