նորություններ 7 Մարտի, 2025 • 13 երկրների դեսպաններ իրենց հավատարմագրերն են հանձնել Միխեիլ Ղավելաշվիլիին

Օրբելիանի պալատում տեղի է ունեցել դեսպանների կողմից Վրաստանի նախագահին հավատարմագրերի հանձնման արարողությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի նախագահի աշխատակազմը։

Ըստ նրանց՝ Միխեիլ Ղավելաշվիլիին իրենց հավատարմագրերն են հանձնել Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Ֆիլիպինների, Կամբոջայի, Կիպրոսի, Մալայզիայի, Պակիստանի, Սոմալիի, Բուրունդիի, Գվատեմալայի, Մալիի, Կորեայի և Տաջիկստանի դեսպանները։

«Նախագահը դիվանագետների հետ քննարկել է երկրների միջև բազմակողմ համագործակցության խորացման հարցեր և դեսպաններին մաղթել հաջողություններ աշխատանքում»։

Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գիորգի Զուրաբաշվիլին», — ասվում է տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝