նորություններ 7 Մարտի, 2025 • Թիվ 2 մանկապարտեզի վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի շենքի վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Աշխատանքները սկսվել են անցյալ տարի՝ 2024 թվականին, և իրականացվում են «Մեդմշենի» ընկերության կողմից։

Թիվ 2 մանկապարտեզի հին շենքը գրեթե քանդել են, ներքին միջնապատերը քանդել են, մնացել են միայն հիմնական պատերը, որոնք այժմ ամրացվում են։ Ամրացվում են նաև հիմքը, պատուհանները և դռները։

detsad 2

Նախագծի համաձայն, շենքը երկու կողմից ընդլայնվում է 3 -ից և 7 մ-ով, այսինքն՝ մեծացվում է մանկապարտեզի տարածքը։ Մանկապարտեզի նոր շենքի տարածքը 400 ք/մ-ով կավելանա, մինչ վերակառուցումը 600 ք/մ էր։

Աշխատանքների ղեկավար Անզոր Կապիանիձեի խոսքով, գրեթե ողջ հիմքն ամրացրել են։

«1000 խոր/մ աղբ ենք հանել, 500 խոր/մ հող, հիմքը բետոն ենք լցրել։ Բոլորովին այլ շենք է լինելու։ Ընդհանուր մակերեսը կկազմի մոտ 1500 քառ/մ։ Բոլոր խնդիրները, որոնք առաջացել էին, լուծելի էին, քաղաքապետարանն օգնում է, առանձնահատուկ խնդիրներ չեն եղել»,- ասաց Անզոր Կապիանիձեն։

Շենքի ընդլայնման հետևանքով ջրագծերը և կոյուղագծերը հայտնվում էին շենքի տակ, այդ պատճառով քաղաքապետարանը աշնանը սկսել էր նոր գծի կառուցումը: Որոշ աշխատանքներ իրականացվել են, սակայն եղանակային պայմանները խոչընդոտել էին դրանք ավարտին հասցնել։

«Մենք կախված ենք այդ աշխատանքներից, քանի դեռ այդ աշխատանքները չեն կատարվել, չենք կարող շարունակել», — հավելեց Անզոր Կապիանիձեն:

Տարածքի ընդլայնմանը խոչընդոտում են նաև բակի երեք մեծ ծառերը, որոնք քաղաքապետարանը խոստացել է հատել։

det sad2

Աշխատանքների ղեկավարի խոսքով, շինարարության վրա հիմնականում տեղացի բանվորներն են աշխատում, աշխատանքները ձմռանը չեն դադարել, թեև այժմ աշխատել է ընդամենը մեկ-երկու բանվոր, այժմ աշխատումև բանվոր։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզում վերականգնողական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա՝ 2024 թվականի ամռանը։ Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները վերանորոգվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ 7 մլն 522 հազար լարիով մրցույթը շահել է «Մեդմշենի» ընկերությունը։ Մրցույթը հայտարարվել է գնացուցակի համաձայն, որի նախահաշվային արժեքը կազմում է 1 830 175,19 լարի։ Մրցույթի համաձայն, աշխատանքները պետք է ավարտվեն 2023 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված պայմանագրի ստորագրումից հետո 666 օրվա ընթացքում։

Վերատպման կանոն