2025 թվականի հունվարի 1-ից մարտի 3-ը Վրաստանից արտահանվել է 8,0 մլն դոլարի 27,5 հազար տոննա կարտոֆիլ։

2024 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է փոքր քանակությամբ կարտոֆիլ՝ 932 տոննա։

Վրացական կարտոֆիլ ներմուծող հիմնական երկրներն են Ռուսաստանը (14,049 տոննա), Ադրբեջանը (10,534 տոննա) և Հայաստանը (2,183 տոննա):

Տեղեկությունը հրապարակել է գյուղատնտեսության նախարարությունը։