նորություններ 16 Ապրիլի, 2025 • Ինչքա՞ն գումար է հատկացվել ջրամատակարարման համակարգի նորոգման համար

Այս տարի Ախալքալաքի տեղական բյուջեից 561․7 հազար լարի է հատկացվել ջրամատակարարման համակարգի վերանորոգման համար։

Նախագիծը խմելու ջրի անխափան մատակարարումից բացի, ներառում է նաև ոռոգման և ջրահեռացման ջրանցքների կահավորում և վերականգնում:

Այս տարի աշխատանքներ կիրականացվեն հետևյալ գյուղերում՝

  • Տուրցխ գյուղում արհեստական լիճ կկառուցվի
  • Բարալեթ գյուղում խելու ջրատարները կվերանորոգվեն
  • Ալաստանում խմելու ջրի ջրագիծ կառուցվի

Ջրամատակարարման համակարգի զարգացման ծրագիրը բաղկացած է 2 ենթածրագրից, որը ներառում է խմելու ջրի մատակարարման համակարգի շահագործում և ջրամատակարարման համակարգի վերականգնում կետերը։

Տվյալ ծրագրի ֆինանսավորումը հատկացվել է մունիցիպալիտետի սեփական եկամուտներից։

2023 թվականին ջրամատակարարման համակարգի վերականգնման համար հատկացվել է
409,5 հազար լարի, իսկ 2024 թվականին՝ 280,0 հազար լարի։

Տվյալները` Վրաստանի օրենսդրական տեղեկագրից:

Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝