2025 թվականի միասնական ազգային քննությունների, ընդհանուր մագիստրոսական քննությունների, ինչպես նաև ուսանողական դրամաշնորհային մրցույթի գրանցումը կսկսվի մարտի 5-ին ժամը 10:00-ին և կավարտվի ապրիլի 2-ին՝ ժամը 18:00-ին, այս թեմայով այսօր ճեպազրույց է ունեցել Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Նինո Ծերեթելին։
Գրանցումը հասանելի կլինի հետևյալ կայքում՝ online.naec.ge
Միասնական ազգային քննություններին գրանցվել ցանկացողները պետք է հաշվի առնեն, որ այս տարի գրանցման գործընթացը նույնպես բաղկացած է մի քանի փուլից.
Հիմնական փուլում՝ մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն, քննվողը պետք է վճարի գրանցման վճարը և լրացնի անձնական տվյալները, ընտրի քննության քաղաքը և առարկաները։ Դիմորդները կկարողանան փոխել կամ ավելացնել թեմա, ինչպես նաև փոխել քննության լեզուն մինչև ապրիլի 10-ի ժամը 18:00-ն։ Մինչ այդ նրանք հնարավորություն կունենան փոխել նաեւ իրենց քննական քաղաքը։
Առաջիկայում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքում կհրապարակվեն ուսուցիչների քննությունների գրանցման ժամկետները ևս: