ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը.
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային, ով, ըստ գործակալության, անանուն է մնացել։

«Նախագահ Թրամփը հասկացնում է, որ կենտրոնացած է խաղաղության վրա։ Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք կասեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն կաջակցի որոշմանը», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ինչպես հայտնի է, օգնության դադարեցումը կվերաբերի ողջ զինտեխնիկայի, որը դեռ Ուկրաինայում չէ։ Դրանց թվում կան զենքեր, որոնք գտնվում են տարանցիկ և լեհական պահեստներում։

Լրատվամիջոցը նշում է, որ Թրամփը նման որոշում է կայացրել փետրվարի 28-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ առերեսումից հետո։