նորություններ 2 Մարտի, 2017 • Մարտի 28-ից հնարավոր կլինի մեկնել ԵՄ առանց մուտքի արտոնագրի

Երեկ Եվրախորհրդարանում ստորագրել են կանոնակարգ Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացման հարցի վերաբերյալ, Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այս առիթով Բրյուսելից շնորհավորեց Վրաստանի քաղաքացիներին և ասաց, որ դա եվրաինտեգրման նշանակալի քայլ է:

Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է գործընթացը վերջին ընթացակարգերի մասին, և նշել, որ Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կկարողանան մեկնել ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի:

«Սա արդեն հաստատված պաշտոնական տեղեկատվություն է, մարտի 8-ին թարմացված կանոնակարգը կհրապարակվի պաշտոնական տեղեկագրում, մարտի 28-ին` ուժի մեջ կմտնի, իսկ հետո, արդեն բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր, կկարողանան այցելել ԵՄ կարճատև այցով, կկարողանան կատարել այդ այցը», — հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:

Լրագրողներին տված հարցազրույցում նախարարը խոսել է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին կարևոր առաջընթացի և շոշափելի արդյունքների մասին: Նա նաև նշել է, որ երկրի վերջնական նպատակը եվրոպական ընտանիքում լիիրավ անդամակցությունն է: Կանոնակարգի վերջնական փոփոխությունը, որը ենթադրում է Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ԵՄ անդամ 22 երկրներ, 4 ոչ-անդամ երկրներ և 4 Շենգենի թեկնածու երկրներ այցելելու հնարավորություն, ԵՄ-ի խորհուրդը հաստատել է փետրվարի 27-ին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝