նորություններ 1 Մարտի, 2025 • Ռուսթավելու պողոտան կրկին փակ է

Բողոքի ակցիան վերսկսվել Է խորհրդարանի շենքի մոտ։ Ցուցարարները փակել են Ռուսթավելու պողոտան։ Այս մասին գրում է interpressnews.ge

Բողոքի ակցիայի 94-րդ օրը ցուցարարները հավաքվել էին օրենսդիր մարմնի շենքի մոտ անփոփոխ պահանջներով՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել հանրահավաքների ժամանակ ձերբակալված անձանց:

Նրանք նաև ծածանել են Վրաստանի, Ուկրաինայի և ԵՄ դրոշները ։

Ցուցարարները վանկարկում են՝ “ընտրություններ նշանակեք, մենք կանգ չենք առնի”,”չի լինի արդարություն, խաղաղություն չի լինի”,”կրակ օլիգարխիային”:

Հանրահավաքի մասնակիցները կրում են Վրաստանի և Եվրամիության տարբեր պաստառներ և դրոշներ:

Զուգահեռաբար հանրահավաքն ընթանում է հանրային հեռարձակողի շենքի մոտ, որտեղից հավաքի մասնակիցները սովորական ռեժիմով կուղևորվեն Ռուսթավելի պողոտա:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝