նորություններ 1 Մարտի, 2025 • Դեպի Լարս երթևեկության սահմանափակումները մասնակի չեղարկվել են

Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է փոքր մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդների և կիսակցորդների երթևեկությունը ժամանակավորապես մնում է սահմանափակ:

Մցխեթա-Գուդաուրի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝