
Բողոքի ցույցերի 94-րդ օրը երկրի տարբեր քաղաքներում տեղի կունենան հանրահավաքներ։ Այս մասին գրում է interpressnews.ge-ն.
Բողոքի ակցիաներ են նախատեսված ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում։
Մասնավորապես.
ժամը 19։00-ին բողոքի մասնակիցները կհավաքվեն “հանրային հեռարձակողի” մոտ։ Ժամը 20:00-ին հանրահավաք է տեղի ունենալու խորհրդարանի շենքի մոտ:
Ժամը 19:00-ին նախատեսված է նաև առցանց հանդիպում իրավաբանների հետ բողոքի ակցիաների ժամանակ ճանապարհը փակելու համար վարչական տուգանքների հարցով:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա Գորիում հանրահավաքի մասնակիցները ժամը 17:00-ին կհավաքվեն շրջանային խորհրդի շենքի մոտ՝ “ազատել ռեժիմի բանտարկյալներին և վերընտրություններ անցացնել” կարգախոսով:
Ախալցխայում ժամը 18:00-ին նախատեսված է հանրահավաք Շոթա Ռուսթավելու արձանի մոտ:
Բաթումիում ցուցարարները ժամը 19:00-ին կհավաքվեն Սահմանադրական դատարանի շենքի մոտ: Նրանց կարգախոսը Հայրենիքին ծառայելն է։
Զուգդիդիում մարզպետարանի դիմաց ժամը 18:00-ին տեղի կունենա “Պայքարիր մինչև հաղթանակ”ակցիան:
Թելավիում հանրահավաքը կկազմակերպվի քաղաքապետարանի դիմաց ժամը 18:00-ին:
Քութայիսիում՝ քաղաքապետարանի դիմաց ժամը 19: 00-ին տեղի կունենա հանրահավաք “Այո, Եվրոպային, ոչ՝ Ռուսաստանին” կարգախոսով:
Չխորոցկուում քաղաքապետարանի դիմաց ժամը 20:00-ին նախատեսված է հանրահավաք՝ “Համարձակվիր բողոքել ամեն օր։