նորություններ 5 Մարտի, 2025 • Փոփոխություններ «Իմ առաջին hամակարգիչը» ծրագրում

Ըստ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխության՝ դպրոցական կրթության հիմնական մակարդակը հաղթահարելու համար աշակերտը պետք է ավարտի 10-րդ դասարանը, և ըստ այդմ էլ՝ նվեր համակարգիչը կստանա 11-րդ դասարանում։

Նախկինում աշակերտը պետք է հաղթահարեր 9-րդ դասարանը և գերազանցիկ աշակերտը 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ 10-րդ դասարանում էր նվեր ստանում համակարգիչը, իսկ այժմ աշակերտը պետք է հաջողությամբ ավարտի 10-րդ դասարանը և նվերը կստանա տասնմեկերորդ դասարանում։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունից Jnews-ին հայտնեցին, որ օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվանից:

Հիշեցնենք, որ Վրաստանում «Իմ առաջին համակարգիչը» ծրագիրը հաջողությամբ իրականացվում է 2009 թվականից։ Ծրագրի շահառուներն են հանրակրթական դպրոցի հիմնական մակարդակը (7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններ) գերազանցությամբ ավարտած և միջին միավորը 10 միավոր (առանց կլորացման) ունեցող աշխակերտները: Ծրագրի նպատակն աշակերտների մոտիվացիայի բարձրացումն է և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների վրա հիմնված ուսուցման/դասավանդման մեթոդների ամրապնդումը:

Վերատպման կանոն